NORWEGIAN Fish Oil-ի տեսականին արտադրվում է խիստ կանոններով, դրանց որակը ապահովվում  է ամենաբարձր պահանջներին համապատասխան:

NORWEGIAN Fish Oil-ի արտադրամասը գտնվում է ձկնորսական կայանների հարեւանությամ: Այսպիսով, մենք ստանում ենք պատրաստի արտադրանքը ձուկ բռնելուց հետո, մի քանի ժամվա ընթացքում: Այլ ընկերություններ ձեռք են բերում տեղափոխված եւ որոշ ժամանակ պահպանված հումք, որն ինքնստիքյան կորցնում է իր օգտակար հատկությունները: 

Ուլտրա-ժամանակակից գործարանում արտադրությունը որակյալ արտադրանքի ամենաբարձր երաշխիքն է: Վերամշակման նորագույն մեթոդների օգնությամբ հումքից հեռացվում  են բոլոր ծանր մետաղները, ինչպիսիք են սնդիկը, կապարը եւ այլն:

Այսինքն արտադրության ընթացքում օգտագործվում է մոլեկուլյար թորման մեթոդ: Դա հատուկ հեղուկի ֆիլտրացման մեթոդ է, որը տեղի է ունենում հեղուկի եռման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանում: