Ի՞նչ է Օմեգա -3-ը:
Omega-3- ը պոլիչհագեցած ճարպաթթու է (ՊՉՃԹ):
Բարդ և անհասկանալի՞ է: Ոչինչ հիմա կպարզաբանենք:
Նախ, պարզենք ինչի՞ց է բաղկացած ճարպաթթուն:
Անվանում են ՙՙՃԱՐՊԱՙՙթթու, քանի որ այն ներառվում է ճարպերի բաղադրության մեջ:
Փորձենք պատկերացնել մոլեկուլի կառուցվածքը: Այն իրենից ներկայացնում է ածխածնի ատոմներից բաղկացած երկար շղթա, որը ավարտվում է COOH թթվային խմբով:
Ածխածնի յուրաքանչյուր ատոմը կարող է իրեն կցել առավելագույնը չորս այլ ատոմների:
Երբ շղթայում մի ածխածնի ատոմը կապված է երկու հարեւան ածխածնի և երկու ջրածնի ատոմների հետ, այսինքն ամբողջությամբ ՛՛հագեցած՛՛ է ջրածնով – այդպիսի ճարպաթթուները կոչվում են հագեցված:
Նրանցից շատ կան կաթի, մսի, արևադարձային յուղերի մեջ: Հագեցած ճարպերը պայմանականորեն համարվում են վնասակար, քանի որ հանդիսանում է օրգանիզմում խոլեստերինի բարձրացման պատճառ:
Երբ հարևան ածխածնի ատոմները կապված են կրկնակի կապով, նրանցից յուրաքանչյուրը ունենում է միայն մեկ ջրածնային ատոմ: Այսպիսի թթունը համարվում են չհագեցված: Իսկ եթե մոլեկուլում կան մեկից ավել կրկնակի կապեր, ճարպաթթուները կոչվում են կիսահագեցված:
Իսկ ի՞նչ է նշանակում Օմեգա-3:
Սա ապրանքանշա չէ, այլ քիմիական նշանակում: Օմեգան հունական այբուբենի վերջին տառն է և խորհրդանշում է ինչ-որ բանի ավարտ: 3 թիվը ցույց է տալիս, որ ածխածին-ածխածին կրկնակի կապը գտնվում է ճարպաթթվի մեթիլենային ծայրից ածխածնի 3-րդ ատոմի վրա:
ՀՐԱՇՔ-ԹԹՈՒՆԵՐ
Օմեգա 3 թթուները բազմաչհագեցած ճարպաթթուների մի ամբողջական խումբ են: Մեզ հետաքրքրում են այդ խմբից երկուսը ամենակարևորները:
Օմեգա-3-ը պետք է սննդի մեջ առկա լինի բավարար քանակությամբ, քանի որ այն մարդու համար անփոխարինելի բաղադրատարր է: Օմեգա 3ը շատ կարևոր է մտավոր զարգացման և ֆիզիկական ինքնազգացողությունը պահպանելու համար: Oմեգա-3-ի անբավարարության դեպքում օրգանիզմում բազմաթիվ խանգարումներ են զարգանում` հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, հիշողության և ուշադրության նվազում, վեգետա-անոթային դիստոնիա, շաքարային դիաբետ, ճարպակալում, անպտղություն, վահանագեղձի գործառույթների նվազում, տարբեր օրգաններում բուշտերի ձևավորում, լյարդի և լեղուղիների, երիկամների գործառույթների խանգարում:
Մոլեկուլում կրկնակի կապերի քանակը շատ կարևոր է: Հենց կրկնակի կապերի առկայությունն է թույլ տալիս Օմեգա3 թթուներին ՝
Օմեգա-3 խմբի ճարպաթթուների նշանակությունը շատ մեծ է: Նրանք համարվում են օրգանիզմի էներգիայի հիմնական մատակարարները:
Հենց օմեգա-3-ն է յուրաքանչյուր բջջի թաղանթի նշանակալի մասը կազմում: Այն ապահովում է բջջաթաղանթի շարժունակությունը և դրա նորմալ թափանցելիությունը: Եթե բջջաթաղանթն այլ բաղադրատարրերից է բաղկացած (խոլեստերին, փոփոխված սպիտակուցային մոլեկուլներ), ապա այն կորցնում է իր թափանցելիությունը: Դա լինում է, երբ մարդը սնվում է առավելապես կենդանական ճարպերով և արևածաղկի բուսայուղով: Տվյալ դեպքում բջիջն արյունատար հունից չի ստանում գլյուկոզաներ, կալցիում, կալիում: Խանգարվում է նաև բջջի կողմից կատարվող նյութարտադրությունը, որոնք ձևավորում են այդ բջիջները` լեղի, ենթաստամոքսային, վահանագեղձի, սեռական գեղձերի հորմոններ:
ԻՆՉ ԿԼԻՆԻ ՕՄԵԳԱ-3-Ի ԱՆԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
Օմեգա-3-ի անբավարարության դեպքում խանգարվում է բջիջների փոխազդեցությունը: Էրիթրոցիտներն սկսում են միմյանց ՙսոսնձվել՚: Զարգանում է տրոմբաձևավորման գործընթացը: Բջիջների մակերեսին կպնում են վիրուսները, ազատ ռադիկալները, մանրէների բջիջները: Օրգանիզմն առավել ընկալունակ է դառնում դրանց վնասակար ազդեցությունների հանդեպ: Դա դրսևորվում է հաճախակի ինֆեկցիոն հիվանդություններով, իմունիտետի նվազումով, ուռուցքների ձևավորմամբ, դիսբակտերիոզով: Խանգարվում է նաև սեռական բջիջների գործառույթները, որն, իր հերթին, անպտղության պատճառ է դառնում:
Արյունատար անոթների բջիջների թաղանթում օմեգա-3-ի անբավարարության դեպքում խոլեստերինն ու տրոմբոցիտները կուտակվում են անոթների ներքին պատերին: Այդպես ձևավորվում են խոլեստերինային կուտակները, զարգանում է սրտի և գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Եկանք այն եզրակացությանը, որ Օմեգա-3-ը օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Ցավոք մեր օրգանիզմը ինքնուրույն չի կարող սինթեզել DHA (դոկոզագեկսանային թթու) և EPA (էյկոզապենտային թթու) և դրանց պակասը կարող ենք միայն լրացնել սննդի միջոցով: Ամենից շատ օմեգա-3 է պարունակվում կտավատի բուսայուղի ագարիկոնի,մանանեխի և ձկան յուղերի մեջ: Կտավատի բուսայուղն օմեգա-3-ի պարունակությամբ առաջատար է համարվում: Ամենօրյա սննդաբաժնում այն կարելի է օգտագործել աղցանների և շիլաների վրա ավելացնելով (1-2 ճաշի գդալ), որը հասարակ, բնական և դարերով փորձված միջոց է օրգանիզմն անփոխարինելի բազմաչհագեցած ճարպաթթուներով հագեցնելու համար:
Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են կատարվում օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուների այլընտրանքային աղբյուրների որոնման ուղղությամբ։ Այդպիսի աղբյուրներ են որոշ կանաչ միկրոջրիմուռներ և կապտականաչ ջրիմուռներ(ցիանոբակտերիաներ)։